-
16.01.2013|
13:28
Իրակլի Երկրորդի ընկերության նախագահ Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Վրաստանի կառավարությունը պետք է չեզոք դիրք ունենա: «Վրաստանն այս հարցում պետք է չեզոքություն պահպանի` մեր երկրում ապրում են ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայազգի քաղաքացիներ, մեր մերձավոր հարևանը ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանն է:
-
16.01.2013|
13:26
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին պահանջում է արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականը: Խմբակցությունը բացատրություն է պահանջում նախարարից Լիտվայում` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնչեցրած հայտարարության պատճառով: Ադրբեջանական և վրացական լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ նախարարը Լիտվայի խորհրդարանում Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ պատասխանելով այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հարցին` ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
-
16.01.2013|
11:17
Թուրքիան Սիրիայի տնտեսական կենտրոն համարվող Հալեպից ապօրինի դուրս է բերել 1500 անուն դեղագործական և արդյունաբերական սարքավորումներ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։
-
16.01.2013|
11:16
Երեկ երեկոյան ամերիկյան Հեզարդ քաղաքի (Քենթուկի նահանգ) քոլեջի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ։ Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քոլեջի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում։ Նախնական տվյալներով, փոխհրաձգությանը մասնակից երկու անձինք կամավոր հանձնվել են իրավապահներին։
-
16.01.2013|
11:14
Սպիտակ տունը չի հաստատում Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարությունները։ Այդ մասին վկայում է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմի Վիթորի՝ երեկ տարածած հայտարարությունը։
-
16.01.2013|
11:12
Ճապոնիայի երկու խոշորագույն ավիաընկերություններ հայտարարել են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների թռիչքների դադարեցման մասին։ Օդանավերի շահագործումը դադարեցվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկը վթարային վայրէջք է կատարել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարային վայրէջքը իրականացվել է օդաչուների խցիկում ծխի առաջացման պատճառով։
-
15.01.2013|
11:30
Գվատեմալայի արևելքում գտնվող Խուտիապա բնակավայրի քաղաքապետը գնդակահարվել է այն պահին, երբ սպասում էր վարսահարդարի մոտ մտնելու իր հերթին։ Ականատեսները պնդում են, որ Կարլոս Էնրիկե Կաստիլոն սպանվել է երկու անհայտ տղամարդկանց կողմից, որոնք կրակել են 6 անգամ, այնուհետև փախուստի դիմել մոտոցիկլետով։
-
15.01.2013|
11:29
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցության ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել Մալիում իսլամիստ գորոհայինների դեմ իրականացված ռազմական գործողության համար։
-
15.01.2013|
11:23
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ սունի փոքրամասնությունների բողոքներին ի պատասխան ազատ են արձակում հարյուրավոր ձերբակալվածների։
-
15.01.2013|
11:21
Այս գիշեր Կահիրեի մոտակայքում գնացքի վթարի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս 107-ը տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում։